ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ձեր քթի տակ, էս ձմեռնոցով ձեր երկիրն այրվում է, դուք ոչինչ չե՞ք անում

Ձեր քթի տակ, էս ձմեռնոցով ձեր երկիրն այրվում է, դուք ոչինչ չե՞ք անում
26.11.2025 | 13:33

Ո՞վ է պատասխան տալու այս հրդեհների համար:

Սա առաջի՞ն տաք աշունն է, իհարկե՝ ոչ: Բայց այս ծավալի հրդեհներ երբեք չեն եղել: Պետական որ հիմնարկի էջը մտնեք, ամեն օր փիառ է, ֆոտոներ, վիդեոներ, դրոնների նկարահանում: Բա ու՞ր են ձեր դրոնները, արդեն մեկ ամսից ավել Հայաստանի այս ու այն կետում հրդեհներ են, աղբանոցները ծխում են տարին տասներկու ամիս, խոտածածկույթի շոգ եղանակին այրվելը քիչ էր, այժմ, երբ օդի ջերմաստիճանը, մոտ մեկ ու կես ամիս է, գիշերները զրոյից ցածր է 4-5 աստիճանով, երկիրը ծխում է, հերթը հասավ անտառներին: Ու՞ր են ձեր դրոնները, այ տհաս, անհայրենիք իմբիցիլներ: Երկու մետր ասֆալտ եք փռում, մի քոսոտ մանկապարտեզ եք սարքում՝ դրոններով նկարահանումները պարտադիր են: Ամեն շաբաթ գնում եք այս ու այն եկեղեցի՝ պառակտիչ աղոթք անելու, դրոններով նկարում եք, խեղկատակ ընդդիմության հավաքները դրոնով նկարում եք, ժանտախտի օրոք քեֆ-համերգները պարտադիր դրոնով նկարահանում եք, բա ու՞ր են ձեր դրոնները, թռցնեիք՝ տեսնեիք ինչ է կատարվում դար ու դաշտերում, տեղեկանայիք քամիների մասին, համադրեիք տեղեկությունները և կանխարգելեիք հրդեհների տարածումը: Ու՞ր են համայնքապետարանները, իրավապահ համակարգը: Սրանից դեռ մեկ ամիս առաջ Գեղարքունիքի սարերում էպիկական տեսարաններ էին: Կրակը կիլոմետրերով տարածված էր, դուք տեղյակ չէի՞ք: Ընկերոջս հետ մոտ քսան օր առաջ խոսում էի, Սևանի մայրուղու վրա էր մեքենայով, մեկ էլ խոսակցությունն ընդհատեց, մի քանի վայրկյան լռեց ու զարմացած ասում է. «Ախպեր, սարերը վառվում են, էս ի՞նչ մեծ տարածքներ են, ցերեկը չի երևում»: Կանգ առավ, վիդեոն միացրեց՝ Լճաշենից մինչև Նորաշեն վառ կրակներ էին:

Հիմա կրակն հասավ անտառներին: Էս չոր, քար ու քռա երկրում ծառը մարդու գին ունի, ծառն ու անտառը պիտի մեր ժողովրդի համար սրբություններ լինեին: Բայց չկա նման բան, ծառ կտրեն, անտառ կտրեն թե վառեն, ժողովրդի պետքը չէ: Լավ, պետություն չկա, պետությունը խեղկատակությամբ է զբաղված, բա դուք ձեր հողի մասին չե՞ք մտածում, ժողովուրդ: Ձեր քթի տակ, էս ձմեռնոցով ձեր երկիրն այրվում է, դուք ոչինչ չե՞ք անում, դուք տեղյակ չե՞ք՝ ովքեր ու ինչով են զբաղված ձեր դար ու դաշտում: Սա հո Թուրքիայի, Ավստրալիայի, Հունաստանի ու Լոսի հրդեհները չէ, հո էն տեղերի պես դրսում +40 աստիճան շոգ չէ: Դուք ձեր մեքենաների վրա, փողոցներում, առավոտյան խիտ ու խոնավ շաղը չե՞ք տեսնում, ինչպե՞ս կարող է նման խոնավ պայմաններում այս մասշտաբի հրդեհներ լինեն:

Մեր երկրում տոտալ անտերություն է, ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Հազարավոր զոհերի համար ոչ ոք պատասխան չի տվել, անտառի համար ո՞վ է տալու...

Արա Արայան

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ